«Պալերմո»-ն հերքել է ֆրանսիացի հարձակվող Դավիդ Տրեզեգեի հետ բանակցություններ վարելու փաստը:
«Տրեզեգեն «Պալերմո»-ում` լրագրողների հորինած սուտն է: Մենք շոյված ենք, որ նման ֆուտբոլիստին կապում են մեր ակումբի հետ: Սակայն Տրեզեգեն արդեն 35 տարեկան է, իսկ մեր տրանսֆերային քաղաքականությունն ուղղված է ավելի երիտասարդ ֆուտբոլիստների իրավունքները ձեռք բերելուն:
Շրջանառվող լուրերն իրականությանը չեն համապատասխանում: Բնականաբար, Աբել Էրնանդեսի` վնասվածք ստանալուց հետո մեր ակումբի հետ մշտապես որևէ հարձակվողի անուն են կապում»,- հայտնել է ակումբի գլխավոր մարզիչը:








































