Նյու Յորքի դատարանը մեքենայության համար երկու տարվա ազատազրկման է դատապարտել ամերիկյան երազանքը մարմնավորող մարդուն: Կալկաթայի որբ, բանկիր Ռաջաթ Գուպտան, ով անձամբ է կյանքում իր համար ճանապարհ հարթել, ավարտել է Հարվարդը և դարձել McKinsey խորհրդատվական ֆիրման ղեկավարած առաջին արտասահմանցին:
Գուպտան եղել է Goldman Sachs-ի, Procter & Gamble-ի, «Сбербанк»-ի տնօրենների խորհրդի անդամ, Բիլ Գեյթսի հետ զբաղվել բարեգործությամբ: Սակայն հնդիկ բանկիրը չի կարողացել դիմակայել գաղտնի տեղեկության գայթակղությանը և այդ մասին կիսվել է ընկերոջ՝ ֆինանսիստ Ռաջ Ռաջարատմայի հետ: Այս մասին հայտնում է НТВ.Ru-ն:
Երբ Գուպտան իմացել է, որ ներդրող Ուորեն Բաֆեթը 5 մլրդ դոլարով գնում է Goldman Sachs-ի բաժնետոմսերը, 16 վայրկյան անց զանգահարել է մեղսակցին` դրա դիմաց աշխատելով մեկ միլիոն դոլար:









































