Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի «Ռեալ»-ի դեմ խաղից հետո (2:1) «Բորուսիա»-ի ու Գերմանիայի հավաքականի պաշտպան Մաց Հյումելսը կիսվել է տպավորութուններով:
«Հասկանալի է, որ «Ռեալ»-ի պես թիմերի դեմ խաղում խաղադաշտում պետք է տաս բոլոր ուժերդ հաղթանակի հասնելու համար:
Դա հենց այն է, ինչը մեզ պակասում էր Բունդեսլիգայի որոշ խաղերում, երբ մենք մտածում էինք, որ կարող ենք խաղալ նաև մեր հնարավորությունների կեսով:
Այսօր հիանալի խաղ ու հիանալի արդյունք ստացվեց մեզ համար»,– Հյումելսի խոսքերն է մեջբերում Sky Deutschland-ը:








































