Աֆղանստանի խորհրդարանը անցած շաբաթվանից ապօրինի դադարեցրել է իր աշխատանքը, քանի որ ավելի քան 120 պատգամավորներ և սենատորներ, արհամարելով օրենսդիրը, մեկնել են Մեքքա ուխտի,- հաղորդում է «Տոլո» հեռուստաալիքը:
Ըստ պատգամավորների պաշտպանության կոմիտեի անդամ Ֆարհոնդա Նադերի խոսքերի՝ ներկա դրությամբ պարզում են, թե ինչ է կատարվում, քանի որ միանգամից այդքան պատգամավորների բացակայությունը մտահոգիչ է:
Ուխտագնացության հետևանքով աֆղանստանյան խորհրդարանի երկու պալատներն էլ դադարեցրել են իրենց աշխատանքը մեծամասնության բացակայության պատճառով: Մասնագետները կարծում են, որ նման իրավիճակը կտևի դեռ մեկ շաբաթ:
Համաձայն օրենսդրության, աֆղանստանյան պատգամավորները իրավունք ունեն հանգստանալու միայն ամառային և ձմեռային արձակուրդների ժամանակ, մնացած բոլոր օրերին նրանք պետք է աշխատեն:
Քաբուլում մնացած պատգամավորները քննադատել են իրենց գործընկերներին՝ պահանջելով նրանց աշխատավարձ չտալ: Նրանք մեղադրել են նրանց օրենսդիրի աշխատանքները ամենապատասխանատու պահին դադարեցնելու համար, քանի որ այժմ ուղղումներ են կատարվում ընտրական օրենսգրքում:









































