Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի շրջանակներում տեղի ունեցած «Շախտյոր» – «Չելսի» խաղում անգլիական ակումբի ու Չեխիայի ազգային հավաքականի դարպասապահ Պետր Չեխը հիասքանչ սեյվ կատարեց՝ փրկելով իր թիմին:
Իհարկե, հարվածն այդքան էլ ուժեղ չէր, սակայն Դոնեցկի թիմի ֆուտբոլիստն այնքան մոտ էր դարպասին, որ այս դիրքից ակումբին փրկելն ուղղակի հերոսություն է:
Հիշեցնենք, որ «Շախտյոր» – «Չելսի» խաղն ավարտվեց 2:1 հաշվով հօգուտ ուկրաինացիների:







































