Իտալական «Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին հայտարարել է, որ իր թիմը չի պատրաստվում գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնել Մասիմիլիանո Ալեգրիին նույնիսկ այն պարագայում, եթե ակումբը պարտություն կրի «Մալագա»-ից:
«Ալեգրին մնալու է «Միլան»-ում: «Մալագա»-ի հետ խաղի արդյունքը չի կարող անդրադառնալ նրա մնալ-հեռանալու վրա: Միանշանակ չի հեռացվելու մարզչի պաշտոնից: Եկեք փակենք այս թեման»,- մասնավորապես ասել է Գալիանին:
Հիշեցնենք, որ «Միլան»-ն Իտալիայի Ա Սերիայի 8 խաղից 5-ում պարտություն է կրել:







































