Թուրինի «Յուվենթուս»-ի գլխավոր տնօրեն Ջուզեպե Մորատան հայտարարել է, որ իր ակումբը երբևիցե առաջարկ չի արել Լոնդոնի «Չելսի»-ի նախկին ու «Շանհայ Շենհուա»-ի ներկայիս հարձակվող Դիդիե Դրոգբային:
Վերջերս տեղեկությունները շատ են այն մասին, թե իտալական ակումբն առաջարկ է արել 34-ամյա կոտդիվուարցի հարձակվողին:
«Մենք երբևէ առաջարկ չենք արել Դրոգբային: Այդ լուրերը կեղծիք են»,- ասել է Մորատան Sport Mole-ին:










































