Ֆրանսիայի վարչապետ Ժան-Մարկ Էրոն հույս է հայտնել, որ ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններում կհաղթի Բարաք Օբաման:
«Եթե ես ԱՄՆ քաղաքացի լինեի, ապա, առանց կասկածի, իմ ձայնը կտայի Բարաք Օբամային»,-Ֆրանսիայի կառավարության ղեկավարի խոսքերը մեջբերում է AFP-ն:
Գործակալությունը նշում է, որ Ժան-Մարկ Էրոն միակ ֆրանսիացի քաղաքական գործիչը չէ, ով նախապատվությունը տալիս է Բարաք Օբամային, չնայած այն հանգամանքին, որ դա հակասում է դիվանագիտական էթիկային:
Ավելի վաղ եվրոպական հարցերով ֆրանսիացի նախարար Բերնար Կազնևը ևս սատարել էր Օբամային:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 6-ին:









































