Հնդկաստանը հիասթափված է Հյուսիս-Հարավ ծրագրից, որ քննարկում էր Ռուսաստանի եւ Իրանի հետ: Ադրբեջանական Day.az-ին հաջողվել է պարզել, որ հնդկական կողմն սկսել է տեղեկություններ եւ փաստաթղթեր հավաքել` միանալու համար Եվրոպա-Ասիա-Կովկաս տրանսպորտային միջանցքի համաձայնագրին` ՏՐԱՍԵԿԱ-ին: Նախորդ օրն Ադրբեջանում այս երկրի դեսպանատունը Բաքվում գտնվող կազմակերպության գրասենյակից խնդրել է համապատասխան փաստաթղթեր:
Պակիստանի հարցն առկախված է Հայաստանի կողմից, քանի որ վերջինիս անհանգստանում են Բաքվի եւ Իսլամաբադի միջեւ դաշնակցային հարաբերությունները: Ծրագրին միանալու համար տվյալ երկրի հայտը պետք է հավանության արժանանա անդամ բոլոր երկրների կողմից:









































