Լաս Վեգասում Բրիտանիայի արքայազն Հարիի «մերկ երեկույթի» մասին պատմած ամերիկուհին համոզված է, որ իր ձերբակալությունը կազմակերպել են բրիտանական հատուկ ծառայություններն իր հարցազրույցի պատճառով: Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, խարդախությունների մեջ կասկածվող Քերի Ռայչերտի փաստաբանը համոզված է, որ իր պաշտպանյալին այնպես չեն վերաբերվում, ինչպես որ գործի մյուս մասնակիցներին:
Քերի Ռայչերտը ձերբակալվել էր Հարիի երեկույթի մասին պատմող իր սկանդալային հարցազրույցից մի քանի օր անց:
«Ես համոզված եմ, որ բրիտանական հատուկ ծաայությունները կամ ինչ-որ մեկը, ով պաշտանում է թագավորական ընտանքը, կապ ունի իմ վիճակի հետ: Ինձ հետ այնպես չեն վարվում, ինչպես նման իրավիճակում հայտնված այլ մարդու հետ»,- պատմել է սկանդալային շիկահերը:
Ռայչերտի փաստաբանը պարզաբանել է, որ նրա դեպքում ԱՄՆ իշխանությունները մեղադրյալին ձերբակալել են առանց անհրաժեշտության, մինչդեռ կարելի էր նրան գրավի դիմաց ազատ արձակել:
Իրավաբանը զերծ է մնացել նման կտրուկ հայտարարություններից և չի պնդել, որ ԱՄՆ իշխանությունները դիտմամբ են Ռայչերտի վրա ճնշում գործադրում: Այնուամենայնիվ, նա մեկնաբանել է, որ «այստեղ ինչ-որ բան այն չէ»:
Հիշեցնենք. ավելի վաղ սկանդալ էր բարձրացել Բրիտանիայի արքայազն Հարիի շուրջ այն բանից հետո, երբ նրա երեկույթից մերկ լուսանկարներ էին հայտնվել մամուլում:







































