1947 թվականի հոկտեմբերի 31-ին Միավորված ազգերի կազմակերպությունը № 168 բանաձևում հոկտեմբերի 24-ը՝ ՄԱԿ-ի կանոնադրության ընդունման մեկամյակի օրը, հռչակել է ՄԱԿ-ի օր, որի նպատակն է միջազգային հանրությանը ՄԱԿ-ի նվաճումների և ծրագրերի հետ ծանոթացնելը, ինչպես նաև իր գործունեության համար աջակցություն ստանալը: Այս մասին հայտնում Calend.ru-ն:
ՄԱԿ-ի առաջին փաստաթղթերից է եղել 1948 թվականի դեկտեմբերին ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: 1971 թվականին դեկտեմբերի 6-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան ընդունել № 2782 բանաձևը, որում նշվել է, որ Միավորված ազգերի կազմակերպության օրը պետք է դառնա միջազգային տոն, և խորհուրդ է տրվել, որպեսզի օրը անդամ պետություններում նշվի որպես պետական, ոչ աշխատանքային օր: Ներկայում ՄԱԿ-ն ունի 192 անդամ պետություն:
Կազմակերպության գլխավոր քարտուղարի խոսքով՝ աշխարհի ցանկացած անկյունում ՄԱԿ-ը հանդիսանում է «հույսի մարմնավորում»: ՄԱԿ-ը յուրաքանչյուր մարդու սրտում և գիտակցության մեջ ապրում է որպես կազմակերպություն՝ ունակ վերջ դնելու բռնությանը, արմատավորելու հանդուրժողականություն, աջակցելու զարգացմանը ու ապահովելու հավասարություն, պաշտպանելու մարդու իրավունքներն ու կրճատելու աղքատության մասշտաբները:
Ավանդաբար այս օրը Գլխավոր Ասամբլեայի դահլիճում անցկացվում է համերգ, կազմակերպվում են հեռուստակամուրջներ: ՄԱԿ-ի նախաձեռնությամբ հոկտեմբերի 24-ին նշվում է նաև Զարգացման մասին տեղեկատվության համաշխարհային օրը:










































