Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի «Նորշելանդ»-ի դեմ խաղից հետո (1:1) «Յուվենթուս»-ի ավագ ու դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը կիսվել է տպավորություններով:
«Ես զայրացած եմ հաշվից ու գոլից, որ մենք բաց թողինք: Պետք էր խուսափել այդ տուգանայինից: Միայն այդպես էլ կարող էր մրցակիցը մեզ գոլ խփել: Իսկ ահա հարվածը հիանալի էր կատարված, ես ոչինչ չէի կարող անել:
Առաջին կեսն անցավ հավասար պայքարում, բայց ընդմիջումից հետո դաշտում միայն մեկ թիմ կար: Արդյունքի վրա ազդեց մեր միակ սխալը:
Չեմպիոնների լիգայում չկան հեշտ խաղեր: Նույն «Նորշելանդ»-ը «Չելսի»-ի դեմ հավասարը հավասարի պես խաղում էր 75 րոպե:
Հիմա պետք է ամեն հնարավոր բան անենք, որ հաղթենք առաջիկա խաղերը»,- Բուֆոնի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:







































