Սիրիայի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Հալեպ քաղաքին: Ինչպես հայտնել է Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների պաշտպանության մոնիտորինգի սիրիական կենտրոնը, այս պահին բախումներ են ընթանում նաև Դամսկոսից ոչ հեռու գտնվող Հարաստա քաղաքում: Այնտեղ զոհվել է 2 ապստամբ:
Մայրաքաղաքում զորքերը մաքրում են Զահիրա թաղամասը: Երեքշաբթի բախումներ են տեղի ունեցել Դեյր Էլ-Զոր և Դարաա մազերում:










































