Friday, 19 06 2026
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը
20:10
Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
Երկրաշարժ՝ Հայաստանում
19:50
ԱՄՆ-ի հետախուզությունը բացահայտել է COVID-19-ի ծագման «կուլիսային» գործընթացները
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն

Հայաստանը թռիչք է ապահովել Doing Business 2013-ում

Ըստ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) և Համաշխարհային բանկի նոր հաշվետվության, 2005 թ. սկսած Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանն աշխարհում առաջատար դիրքում է` տեղական ընկերությունների համար գործարար միջավայրի բարելավման հարցում: Տարածաշրջանն առաջ է անցել Արևելյան Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանից՝ բարձր եկամտով տնտեսություններից հետո դառնալով աշխարհում գործարարության համար առավել նպաստավոր երկրորդ տարածաշրջանը:

Այսօր հրապարակված՝ «Գործարարությամբ զբաղվելը 2013 ՝ Ավելի խելամիտ կանոնակարգեր փոքր և միջին ձեռնարկությունների համար» (Doing Business 2013) հաշվետվության համաձայն՝ Հայաստանը (Doing Business 2013 հաշվետվությունում դասված 32-րդ տեղում, նախորդ տարի 55-րդ տեղում էր) ամրապնդել է ներդրողների պաշտպանությունը՝ ներդնելով բաժնետերերի կողմից փոխկապակցված անձանց հետ գործարքների հաստատման պահանջ, պահանջելով տարեկան հաշվետվությունում այդպիսի գործարքների ավելի լայն բացահայտում և ավելի դյուրին դարձնելով դատական կարգով ղեկավար անձանց հետապնդումը, երբ այդպիսի գործարքները վնաս են պատճառում: Ավելին, այն դյուրացրել է էլեկտրաէներգիայի ստանալը՝ պարզեցնելով ընթացակարգերն ու նվազեցնելով միացման վճարները:

IFC-ի լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ անցյալ տարի Լեհաստանը համաշխարհային կտրվածքով բարելավումներ իրականացրած լավագույն երկիրն էր: Այն բարելավել է գործարարությամբ զբաղվելու դյուրինությունը չորս ինստիտուցիոնալ և կարգավորման ոլորտի բարեփոխումների միջոցով՝ դյուրացնելով սեփականության գրանցումը, հարկերի վճարումը, պայմանագրերի կիրարկումն ու ընկերությունների լուծարումը: 2005 թ. ի վեր Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում իրականացվել են ինստիտուցիոնալ և կարգավորման ոլորտի շուրջ 400 բարեփոխումներ՝ ավելին, քան աշխարհի որևէ այլ տարածաշրջանում:

«Մեզ շատ հուսադրում է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բարեփոխումների արագ տեմպը»,-ասել է Համաշխարհային բանկի խմբի համաշխարհային ցուցանիշների և վերլուծությունների ստորաբաժանման տնօրեն Ագուստո Լոպես-Կլարոսը: «Այս բարեփոխումների մի զգալի մասն իրականացվել է ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունների համատեքստում: Տնտեսական ինտեգրումն ու առավել բարգավաճող գործընկերներին հասնելու ցանկությունը հզոր խթան է եղել բարեփոխումների հավակնոտ օրակարգերի խթանման հարցում»:

Հաշվետվությունը ցույց է տալիս, որ Վրաստանը, գործարարությամբ զբաղվելու դյուրինության համաշխարհային վարկանիշային դասակարգման համաձայն, դասվել է լավագույն տնտեսությունների տասնյակում: Վրաստանը բարեփոխումներ է իրականացրել վեց ոլորտներում՝ ավելի, քան տարածաշրջանի որևէ այլ պետություն: Բարելավումներ են արձանագրվել վարկերի ստացման, հարկերի վճարման, արտաքին առևտրի, պայմանագրերի կիրարկման, ընկերությունների լուծարման և էլեկտրաէներգիայի ստացման ուղղությամբ:

Համաշխարհային կտրվածքով՝ Սինգապուրը, յոթերորդ տարին անընդմեջ, պահպանում է գործարարությամբ զբաղվելու դյուրինությամբ առաջատարի դիրքը՝ համաշխարհային վարկանիշային աղյուսակում զբաղեցնելով առաջին հորիզոնականը: Նրան են միացել գործարարության համար առավել բարենպաստ կանոնակարգեր ունեցող 10 տնտեսությունների ցանկում ընդգրկված երկրները՝ Հոնգ Կոնգի հատուկ վարչական շրջանը, Չինաստանը, Նոր Զելանդիան, Միացյալ Նահանգները, Դանիան, Նորվեգիան, Միացյալ Թագավորությունը, Կորեայի Հանրապետությունը, Վրաստանը և Ավստրալիան:

Այս տարվա զեկույցում ներկայացվում է Լատվիայի վերաբերյալ թեմատիկ ուսումնասիրություն՝ ընդգծելով երկրի կարգավորման համակարգի բարեփոխումների օրակարգն ու ձեռքբերումները « Doing Business » հաշվետվության միջոցով գնահատվող ոլորտներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում