Իսպանական AS-ը հաղորդում է, որ Բրազիլիայի ազգային հավաքականի ու իտալական «Միլան»-ի հարձակվող Ռոբինյոն վնասվածքի պատճառով շարքից դուրս է եկել տասն օրով:
Այդպիսով՝ բրազիլացին չի կարողանա մասնակցել Չեմպիոնների լիգայի շրջանակներում կայանալիք «Մալագա» – «Միլան» հանդիպմանը:
Նշենք, որ Ռոբինյոն այս մրցաշրջանում ընդամենը չորս անգամ է խաղադաշտ դուրս եկել:








































