Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարեց, որ ՊՍԺ-ն չի կարող նվաճել Չեմպիոնների Լիգայի գավաթը.
«ՊՍԺ-ն չի համարվում մեծ ակումբ: Կա լավ թիմ, հզոր խաղացողներ են հավաքված, սակայն Լեոնարդոն ու Կարլո Անչելոտին չեն կարող ընթացիկ մրցաշրջանում Չեմպիոնների Լիգայի գավաթ նվաճել:
Ես արդեն ասել եմ, որ չեմ պատրաստվում տեղափոխվել ֆրանսիական ակումբ: Նրանք լավ մարզիչներ ունեն: Բացի այդ, ես երջանիկ եմ Մադրիդում»,- Մոուրինյոյին մեջբերում է Football Espana-ն:







































