Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մանու Մենեզեսը հայտարարել է, որ մեծ հույսեր է կապում Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Կակայի հետ: Այդ մասին են հայտնում իսպանական լրատվամիջոցները:
«Կական 2 տարի չի հրավիրվել ազգային հավաքական: Սակայն ինձ վրա մեծ ազդեցություն է գործել այն, թե ինչպես նա փոխհամաձայնություն ձեռք բերեց այն ֆուտբոլիստների հետ, ում հետ նախկինում չէր խաղացել: Կական առաջատար լինելու յուրահատուկ ջիղ ունի, ինչն աստիճանաբար արտահայտվում է ազգային թիմում:
Սակայն մենք չենք կարող պահանջել, որ Կական չեմպիոնության բերի Բրազիլիայի ընտրանին աշխարհի առաջիկա առաջնության ժամանակ: Ես չեմ հրաժարվի Կակայի ծառայություններից անգամ նա բավականաչափ խաղային պրակտիկա չունենա «Ռեալ»-ում»,- ասել է Մենեզեսը:










































