«Էվերթոն»-ի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը ՔՊՌ-ի դեմ խաղից հետո շատ դժգոր էր մրցավարությունից: Նրա թիմը ոչ-ոքի խաղաց ու չկարողացավ մոտենալ «Մանչեսթեր Սիթի»-ին:
«Պիենարի հեռացումը նման պարագայում պարզապես ծիծաղելի մրցավարության հետևանք է: Մրցավարը պետք է իմանար, որ Սթիվենը արդեն իսկ մեկ դեղին ունի:
Ի դեպ, այս մրցավարը սպասարկում էր նաև «Վեսթ Բրոմվիչ»-ի դեմ մեր խաղը, ու ինչպես նա սխալվեց այն խաղում, սխալվեց նաև այսօր»,- հայտարարել է Մոյեսը:
Բայց, այնուամենայնիվ, Մոյեսը նաև դրական բան գտավ խաղում.«Յագելկան պաշտպանության կենտրոնում ուղղակի հրաշալի էր գործում: Իսկական անգլիացի պաշտպան է»:








































