Հնարավոր է, որ Հիսուսը կին է ունեցել: Ամերիկացի աստվածաբան Քարեն Քինգը սեպտեմբերի վերջին Հռոմում ղպտիական հետազոտությունների համաժողովին է ներկայացրել պապիրուսի մի կտոր, որի վրա գրված տեքստի դրվագներից մեկում հետևյալ տողերն են.«Եվ Հիսուսն ասաց նրանց. «Իմ կինը…»:
«Հայտնաբերված պապիրուսը, որը, ըստ հետազոտողների, թվագրվում է 4-րդ դարով, միակ հնագույն տեքստն է, որը նշում է, որ Հիսուսը կին է ունեցել»,– գրում է գերմանական Spiegel-ը:
Այս նորությունը կրկին սրել է եկեղեցական փաստաթղթերի հավաստի լինելու մասին վեճերը։ Փորձագետները կասկածում են հայտնաբերված պապիրուսի իսկությանը: Պապիրուսի և թանաքի քիմիական վերլուծությունը, որը կանցկացվի մոտ ժամանակներում Հարվարդի համալսարանում, կօգնի պարզել դա:









































