Իռլանդիայի կառավարությունը նոր պլան է մշակել ճանապարհային վթարների և մահացության նվազեցման համար, որտեղ հիմնական ուշադրությունը հատկացվելու է երիտասարդ վարորդներին, ում վարորդական փորձը չի անցնում երկու տարին:
Մասնավորապես, անփորձ վարորդների և օրինազանցների համար տուգանային 12 բալից 6-ը ունենալու դեպքում վարորդը վեց ամսով կդառնա է հետիոտն և վարորդական իրավունքները վերադարձնելու համար պետք է քննություն հանձնի:
Ըստ նախագծի մշակողների` դա կօգնի էականորեն նվազեցնել ճանապարհային կանոնների խախտումների և վթարների քանակը, քանի որ դրանց մեղավորներ են դառնում հիմնականում այդ կատեգորիայի վարորդները:









































