Ինչպես տեղեկացնում է հեղինակավոր Goal.com-ը, անգլիական «Լիվերպուլ»-ը ցանկանում է ձեռք բերել գերմանական «Շալկե04»-ի կիսապաշտպան Լյուիս Հոլթբիի տրանսֆերային իրավունքները:
Աղբյուրի համաձայն՝ «մերսիսայդցիներ»-ը մտադիր են խաղացողի տրանսֆերի շուրջ բանակցել հունվարին:
Հատկանշական է, որ Հոլթբիի պայմանագիրն իր ակումբի հետ ավարտվում է այս մրցաշրջանից հետո:








































