Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Էդին Ջեկոն Անգլիայի Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրի շրջանակներում հաղթանակ պարգևեց իր թիմին:
Ֆուտբոլիստը «Վեսթ Բրոմվիչ» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպմանը 78-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ: Այդ ժամանակ «քաղաքաբնակներ»-ը պարտվում էին 1:0 հաշվով: Փոխարինման դուրս գալուց ընդամենը երկու րոպե անց Ջեկոյին հաջողվեց հավասարեցնել հաշիվը, իսկ խաղավարտին՝ 90-րդ րոպեին՝ խփել հաղթական գնդակը:
«Այդ երկու գոլերն ինձ իսկական հաճույք պարգևեցին: Հիմա ես երջանիկ եմ, շատ երջանիկ: Հաղթական գոլից հետո զգացմունքներս սահման չունեին. չգիտեի՝ ինչ անեի: Արդյունքում՝ հանեցի մարզաշապիկս ու վազեցի դեպի մեր երկրպագուները: Մարզիչը գիտի, որ կարող է ապավինել ինձ: Ընդամենը 15 րոպե ունեի, որ օգնեի թիմիս, և ես երկու գոլ խփեցի՝ հաղթանակ պարգևելով «Սիթի»-ին: Չափազանց ուրախ եմ»,- ասել է Ջեկոն:












































