Իտալիայի Ա Սերիայի 8-րդ տուրի շրջանակներում երեկ տեղի ունեցավ նաև «Լացիո» – «Միլան» ֆուտբոլային առճակատումը:
Հանդիպումը տանտերերի համար բավական լավ ընթացք ստացավ, համենայնդեպս մինչև երկրորդ կեսի միջնամասը:
Խաղի 50-րդ րոպեին «Լացիո»-ն արդեն հաղթում էր 3:0 հաշվով: 25-րդ րոպեին Հերնանեսն առաջ մղեց իր թիմին, ապա՝ 41-րդ րոպեին, Կանդրևան կրկնապատկեց հաշիվը, իսկ 50-րդ րոպեին Միրոսլավ Քլոզեն ևս մեկ գոլով մեծացրեց հաշվի տարբերությունը:
Միլանյան ակումբն ի վերջո սթափվեց ու կարողացավ երկու գոլի հեղինակ դառնալ 61-րդ և 79-րդ րոպեներին: Գոլերի հեղինակ դարձան Դե Յոնգն ու Էլ Շարավին համապատասխանաբար:








































