Կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին նախագահ Ժուան Լապորտան մեկնաբանել է լուրերն այն մասին, թե Պեպ Գվարդիոլան կարող է ստանձնել իտալական «Միլան»-ի գլխավոր մարզչի պաշտոնը:
«Ճանաչում եմ Բեռլուսկոնիին: Նա շատ լավ մարդ է: Կարծում եմ՝ նրանք կհարմարվեն իրար: «Բարսելոնա»-ում Գվարդիոլան աշխատել է առավելագույն հանգստությամբ:
Գվարդիոլան սիրում է Իտալիան, և այդ սերը փոխադարձ է: Պատկերացրեք՝ երբ մենք որևէ տեղ էինք գնում, նա միշտ կարդում էր իտալական թերթեր»,- Football Italia-ն փոխանցում է Լապորտայի խոսքերը:









































