Լյուքսեմբուրգում երկօրյա հարսանյաց տոնակատարությունները նվիրված են գահաժառանգ Գիյոմի և բելգիացի կոմսուհի Ստեֆանի դե Լանուայի ամուսնությանը:
Թագավորական ընտանիքների ներկայացուցիչներն ամուսնացել են ուրբաթ, սակայն գլխավոր արարողությունը` պսակադրությունը, տեղի է ունեցել շաբաթ առավոտյան: 30-ամյա արքայազն Գիյոմը Եվրոպայի վերջին չամուսնացած թագաժառանգն է, այդ պատճառով նրա ամուսնությանը մեծ ուշադրություն են դարձնում:
Ըստ տեղի լրատվամիջոցների` հարսանիքը բյուջեին կարժենա 350 հզ եվրո:









































