Marca-ն տեղեկացնում է, որ Բրազիլիայի ազգային հավաքականի ու Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Մարսելոն կոտրվածք ստանալուց հետո այսօր Ամստերդամում վիրահատության է ենթարկվել:
Հիշեցնենք, որ Մարսելոն վնասվածք էր ստացել հավաքականի հետ մարզման ժամանակ: Ակնկալվում է, որ խաղացողի վերականգնումը կտևի մոտ երեք ամիս:










































