«Ռեալ»-ի 22-ամյա պաշտպան Նաչո Ֆերնանդեսը հայտարարել է, որ պատրաստ է խաղալ պաշտպանության ձախ եզրում:
«Արդեն մեկ տարի է, ինչ մարզվում եմ առաջին թիմի հետ: Մարզիչը գիտի ինձ, իսկ ես շատ քրտնաջան եմ աշխատում, այնպես որ, հենց ինձ շանս ընձեռնվի, կօգտագործեմ այն: Ես շատ ժամանակ եմ անցկացրել առաջին թիմում, այնպես որ մոտիվացիաս անհրաժեշտ մակարդակի վրա է:
Ես նոմինալ կենտրոնական պաշտպան եմ, բայց կարող եմ խաղալ նաև եզրում: Ես աջլիկ եմ, բայց կարող եմ խաղալ ցանկացած տեղ, որտեղ կուզենա մարզիչը: Օրինակ՝ ձախ պաշտպանի դիրքում»,– Նաչոյի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Հիշեցնենք, որ «Ռեալ»-ի միանգամից 3 եզրային պաշտպաններ վնասվածք ունեն: Մարսելոն, Կոենտրաոն ու Արբելոան հավաքականներից վերադարձել են վնասվածքներով, բացի այդ էլ թիմին չի օգնի նաև կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանը:









































