Ազգային ժողովում բոլորն են ճանաչում Եվրամիության ներկայացուցիչ Էդուարդո Լորենցոյին, որն արդեն 3 տարի անխոնջ աշխատում է հայոց խորհրդարանում և, ինչպես պարզվեց, նաև փորձում է սովորել բացառապես ղարաբաղերեն: «Հրապարակ»-ը գրում է, որ եթե ցանկանում է իրեն հանդիպած հայ պաշտոնյաների ու լրագրողների հետ ավելի անկեղծ ու սրտաբաց լինել, հարցնում է. «Հո՞ւնց ես, մատաղ»: Սակայն պառլամենտի միջանցքներում խոսվում է, որ Էդուարդոն նաև «հայաստաներեն» գիտի ու «սիրուն աղջիկների» կողքով անցնելիս «ա լյա Վանո» հարցնում է. «Ո՞նձ ես, սիռուն աղջիկ»:










































