Երեկ Երևանում կայացել է ռուսական բալետի արտիստուհի Անաստասիա Վոլոչկովայի համերգը: Երեկ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին «Առաջին լրատվական»-ը հիշեցրեց, որ ժամանակին աստղեր էր բերում Ռուսաստանից, Վոլոչկովային ինքն էր բերում Հայաստան, զարմացնում էր քյավառցիներին, ապա նկատեցինք, որ փաստորեն հիմա է՛լ աստղեր չի բերում: «Ես ում ուզեմ` կբերեմ, ում ուզեմ` կտանեմ: Էտ ոչ մեկին չի վերաբերվում»,- ի պատասխան հայտարարեց Արզաքանցյանը` հավելելով. «Ոչ մեկին ես չեմ զարմացնում»:










































