Friday, 19 06 2026
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը
20:10
Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
Երկրաշարժ՝ Հայաստանում
19:50
ԱՄՆ-ի հետախուզությունը բացահայտել է COVID-19-ի ծագման «կուլիսային» գործընթացները
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում բացվել է «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանը (լուսանկարներ)

Հոկտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մասնակցությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ու մատենադարանի բարերարներ տեր և տիկին Վաչե և Թամար Մանուկյանների, տեղի է ունեցել «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի բացումը:

Արարողությունը բացվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վանական խորհրդի նախագահ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի խոսքով, ապա Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կատարվել է Մայր Աթոռի նորակառույց մատենադարանի օրհնության կարգը:

Արարողության ավարտին ներկաներին օրհնության իր խոսքը բերեց Վեհափառ Հայրապետը: «…Հիշարժան և տոնական է այս օրը Մայր Աթոռի համար: Եկավ բարի պահը, և մեր ժողովրդի առջև բացում ենք դռները «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի: Նորակառույց մատենադարանը, ինչպես տեսնում եք, գեղեցկակերտ և ոգեշեն կառուցված` առանձին շուք է հաղորդում մեր նվիրական հնագույն Մայրավանքին: Հոգու և մտքի լուսավորության այս նոր կաճառը, ապահովված է լավագույն պայմաններով ու հնարավորություններով Մայր Աթոռի մեծաթիվ գրականության պահպանման և ուսումնասիրման համար և համոզված ենք, նոր լիցք պիտի հաղորդի մեր հոգևոր ու գիտա-մշակութային կյանքին:

Առաքյալը հորդորում է` «Թող ձեր սերը ավելի և ավելի առատանա գիտության և ամենայն իմաստության մեջ» (Փիլիպ. 1.9): Դարերի ընթացքում մեր Սուրբ Եկեղեցին օրրան է եղել դպրության ու գիտության և Աստծո օրհնությամբ այսօր էլ իր առաքելության ծիրում վառ է պահում իմացության ջահը` աղբյուրը հոգևոր այն զորության, որը բարեփոխում է մարդկային կյանքը, կերտում նրա առաջընթացն ու բարօրությունը: Այս առաքելությանն է կոչված Մայր Աթոռի նորակառույց Մատենադարանը, որը մեր կյանքում հավելելու է գիտության լույսը և հարստացնելու իմացության շտեմարանները, հավատքով ու քրիստոնեական ճանաչողությամբ զորացնելու է Մեր զավակներին, որպեսզի ամուր ու հաստատուն քայլերով ընթանան դեպի Աստված և իրենց մտքի ու հոգու արգասիքները ծառայեցնեն հոգևոր մեր կյանքի և մեր Հայրենիքի առաջընթացին: Մատենադարանի գործունեության այս հեռանկարը ուրախացնում և քաջալերություն է պարգևում մեր հոգիներին: Գոհություն Աստուծո, այսօր առավել պայծառ ու զորացած ենք տեսնում Հայաստանյայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելությունը, որ հավատքի լուսով և հայրենյաց սիրով առավել ամուր պիտի շարունակի շաղկապել ու միավորել ազգս հայոց:

Սիրելիներ, մատենադարանի այս հոյակերտ կառույցով մարմնավորված են եկեղեցասիրությունն ու ազգասիրությունը ազգային բարերարներ` տեր և տիկին Վաչե և Թամար Մանուկյաների: Մատենադարանը համալրում է բարեգործությունների այն շարքը, որ ազնիվ ու նվիրյալ բարերարները տարիներ շարունակ հանձն են առել նախանձախնդիր ու պատրաստակամ ոգով` նշանակալի ավանդ բերելով եկեղեցական և ազգային մեր կյանքին: Մեր գահակալության շրջանից մեծազնիվ բարերարները ամեն տարի իշխանավայել նվիրատվություն են կատարում ի նպաստ Մայր Աթոռի ծրագրերի: Նրանց սրտաբուխ ընծայաբերումներով նորոգվել են Մայր Աթոռի «Շողակաթ» հեռուստաընկերության և տպարանի շենքերը: Հոգու խնդությամբ ու գնահատանքով ենք անդրադառնում, որ ազգային բարերար տիար Վաչե Մանուկյանը ի հիշատակ իր հանգուցյալ հոր` Սուրբ Եղիշե եկեղեցին է պարգևել Լոնդոնի հայ համայնքին` ձեռք բերելով և նորոգելով անգլիկան եկեղեցու պատմական արժեքավոր շենքը: Ձեր վաստակը մեծ է, սիրելի բարերարներ: Կանգուն են Ձեր բարեպաշտության և բարի գործոց վկայությունները: Այսուհետ Մայրավանքում` Արարատի դիմաց, սերունդների համար դարեդար պիտի մնա Մատենադարանը, իսկ առաքյալը ասում է` «Եթե մեկի կառուցած գործը մնա, նա վարձ պիտի ստանա» (Ա Կորնթ. 3. 14):

Սիրելիներ, վերջին տարիներին Մայր Աթոռում իրագործվող այս ամբողջ բարեզարդությունը, մեծածավալ աշխատանքները, որոնք դեռևս ընթանում են, հնարավոր են դառնում մեր ժողովրդի բարերար զավակների շնորհիվ, նրանց առատաձեռն նվիրատվություններով: Դրանք վկայությունն են նրանց հավատքի, եկեղեցասիրության, Մայր Աթոռի հանդեպ որդիական սիրո և նախանձախնդրության, որոնցով բարեզարդվում ու պայծառանում է Մայր Աթոռը:

Երիցս գոհություն և փառք ենք բարձրացնում առ Տերը ազգիս պարգևած բոլոր բարիքների համար, որոնք վկայում են, որ Աստծո շնորհը մեզ հետ է և կշարունակի լինել հավատավոր, աստվածահաճո մեր գործերի ու նպատակների հետ` քաղցր պտուղներով ու բարի վաստակով արդյունավորելով մեր կյանքի ճանապարհը: Տիրոջ բարի կամքով ազատ ու անկախ մեր Հայրենիքում մեր Եկեղեցին զորանում է` վայելելով մեր ժողովրդի հավատավոր զավակների սերը և հայրենի պետության ուշադիր վերաբերմունքը և բարիացակամ զորակցությունը, որի համար Մեր գնահատանքն ու օրհնությունն ենք բերում հայրենի իշխանություններին` ի գլուխ Հայաստանի Հանրապետության նախագահ տիար Սերժ Սարգսյանի, ով այսօր իր ներկայությամբ պատվում է Մայր Աթոռի Մատենադարանի բացման հանդիսությունը և մասնակից է այս հիշարժան օրվա խնդությանը:

Գոհունակ սրտով վերստին մեր բարձր գնահատանքն ենք բերում մեծազնիվ տեր և տիկին Մանուկյաններին` իրենց նախանձավոր ոգու և սրտաբուխ բարերարությունների համար: Հայցում ենք Աստծո յոթնարփնյա շնորհները և ամենառատ օրհնությունները Մանուկյան ընտանիքին, մաղթում նոր ձեռքբերումներ, եկեղեցանվեր և ազգաշահ գործերին` հաջողություններ: Աստծուց օրհնյալ են ծնողները, որ մեծացրել ու կրթել են բարեպաշտ, ազգասեր և հայրենասեր արժանավոր զավակներ:

…Աղոթքով առ Աստված Քրիստոսահաստատ Սուրբ Էջմիածնի օրհնությունն ենք բերում ձեզ բոլորիդ սիրելիներ, և համայն մեր ժողովրդին, որ ապրում է հայացքը դեպի Արարատ ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Աղոթում ենք, որ Ողորմած Տերը խաղաղ և զորացյալ պահպանի մեր Հայրենիքը, օրհնի մեր ջանքերը շենացնելու մեր վանքերն ու եկեղեցիները, վերականգնելու մեր բոլոր սրբությունները, բարեզարդելու մեր կյանքը և այսօր ու միշտ ապրելու Իր պարգևած փրկության շնորհով», – ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` իր գնահատանքը հայտնելով նաև մատենադարանի ճարտարապետ Արտակ Ղուլյանին, «Սպիտակ կամար» շինարարական կազմակերպությանը (տնօրեն` Արագած Ախոյան) և մատենադարանի տարածքը բարեկարգողներին:

Մայր Աթոռ Ս. Էջմիածնին մատուցած բացառիկ ծառայությունների համար` Նորին Սրբությունը տիար Վաչե Մանուկյանին շնորհեց «Ասպետ Սուրբ Էջմիածնի» հայրապետական շքանշան:

Վերջում Նորին Սրբությունը, ՀՀ նախագահը, բարերար Մանուկյան ամուսինները և հյուրերը շրջայց կատարեցին մատենադարանի շենքում:

Արարողությանը ներկա են եղել նաև ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը, Մայր Աթոռի միաբաններն ու պաշտոնեությունը, 87-րդ ընդհանուր ժողովի առիթով Հայաստան ժամանած ՀԲԸՄ անդամներ և հյուրեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում