Իսպանական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն` Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարությունն ու մարզչական շտաբը հետաքրքված են «Աթլետիկո»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի իրավունքներով:
«Արքայական ակումբ»-ն արդեն առաջին քայլերն է կատարում Կոլումբիայի ընտրանու ֆուտբոլիստի իրավունքները ձեռք բերելու գործում: «Ռեալ»-ի գլխավոր տնօրեն Խոսե Անխել Սանչեսը բանակցել է ֆուտբոլիստի գործակալ Խորխե Մենդեսի հետ` տրանսֆերային հնարավոր գործարքի մանրամասները պարզելու նպատակով:
Ֆալկաոյի տրանսֆերի արժեքը կազմում է 55 մլն եվրո, և ակումբը նախատեսում է վճարել այդ գումարը 2 մասից: «Ռեալ»-ի ղեկավարները վստահ են, որ ֆուտբոլիստը «արքայական ակումբ» տեղափոխվելու որոշում կկայացնի:







































