«Բարսելոնա»-ն նախատեսում է հզորացնել իր կազմը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Ակումբի տրանսֆերային նոր նպատակն է «Մալագա»-ի կիսապաշտպան Իսկոն: Այդ մասին է հայտնում Marca պարբերականը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել է, որ ֆուտբոլիստի ծառայություններով է հետաքրքրված «Մանչեսթեր Սիթի»-ն: Հայտնի է, որ տաղանդավոր կիսապաշտպանի տրանսֆերի արժեքը 21 մլն եվրո է կազմում, սակայն «Մալագա»-ի ղեկավարությունը չի ցանկանում հրաժարվել Իսկոյի ծառայություններից:








































