Football Italia-ի տեղեկություններով՝ անգլիական «Լիվերպուլ»-ը հետաքրքրություն է ցուցաբերում իտալական «Պալերմո»-ի կիսապաշտպան Յոսիպ Իլիչիչի հանդեպ:
Անգլիական ակումբի սկաուտները հետևել են 28-ամյա ֆուտբոլիստի գործողություններին A Սերիայի խաղերի ժամանակ և գոհ են մնացել:
Հնարավոր փոխանցման արժեքը չի հաղորդվում:
Նշենք, որ ֆուտբոլիստն այս մրցաշրջանում մասնակցել է թիմի բոլոր վեց խաղերին:








































