Մյուխենի «Բավարիա»-ն հույս ունի, որ թիմի հոլանդացի կիսապաշտպան Արյեն Ռոբենը մինչև կարիերայի ավարտը կմնա իրենց կազմում, ինչի մասին հայտարարել է ակումբի նախագահ Ուլի Հյոնեսը:
«Արյեն Ռոբենը լավագույն խաղացողներից մեկն է, որ երբևէ կրել է մեր թիմի մարզաշապիկը, ու այդ պատճառով էլ նա կմնա մեզ հետ մինչև վերջ: Տարիներ շարունակ նա ֆանտաստիկ խաղ է ցուցադրում «Բավարիա»-ի կազմում: Օրինակ՝ 2010 թվականին նա գրեթե միայնակ մեզ դուրս բերեց Չեմպիոնների լիգայի եզրափակիչ»,– Հյոնեսի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
Հիշեցնենք, որ Ռոբենը 2009 թվականին տեղափոխվեց «Բավարիա» Մադրիդի «Ռեալ»-ից:









































