Անգլիայի ազգային հավաքականի ու անգլիական «Լիվերպուլ»-ի կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը մեկնաբանել է Լեհաստանի ընտրանու դեմ խաղը:
Նշենք, որ հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:
«Ժամանակը ցույց կտա՝ այս հանդիպման երեք միավորը որքան կարևոր էր մեզ համար: Տղաները հիասթափված են այս արդյունքից: Գիտեինք, որ կարող ենք ավելի լավ խաղալ: Գոլ խփելուց հետո մենք պարտավոր էինք հաղթանակի հասնել:
Լեհաստանից կարող էինք ավելի շատ միավորներով ետ դառնալ, սակայն այստեղ միշտ էլ բարդ է: Կարծում եմ՝ մրցակիցն ավելի լավ էր պատրաստվել այսպիսի խաղադաշտում հանդես գալուն»,- BBC-ն փոխանցում է Ջերարդի խոսքերը:








































