Հայաստանի ազգային հավաքականի ու Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը մեկնաբանել է այն խոսակցությունները, թե ինքը նման է Բրազիլիայի հավաքականի ու Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Ռիկարդո Կակային:
«Կակա՞. վատ համեմատություն չէ: Իսկ եթե լուրջ, Կական գերբնական ֆուտբոլիստ է, սակայն ինքն ունի իր առանձնահատկությունները, ես՝ իմը»,- «Շախտյոր»-ի պաշտոնական կայքը փոխանցում է Մխիթարյանի խոսքերը:
Հատկանշական է, որ Մխիթարյանն Ուկրաինայի առաջնության 11 տուրից հետո իր ակտիվում ունի 14 գոլ:










































