Եվրամիության երկրները պատրաստվում են ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայում քննարկման ներկայացնել բանաձևի նախագիծ՝ պահանջելով Սիրիայի իշխանություններից երկրի տարածք ազատ մուտք ապահովել միջազգային մարդասիրական կազմակերպությունների բժշկական անձնակազմի համար: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Բրյուսելի դիվանագիտական աղբյուրները:
Աղբյուրի խոսքերով՝ Միջազգային Կարմիր խաչը, մասնավորապես, խնդիրների է բախվել իր բժիշկների և բժշկական անձնակազմի համար Սիրիայի իշխանություններից այցագիր ստանալու հարցում:










































