Մունդիալ 2014-ի նախընտրական փուլի Ֆրանսիայի դեմ խաղից հետո Իսպանիայի հավաքականի ու Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը կիսվել է տպավորություններով:
«Հաղթանակը գրեթե մեր ձեռքերում էր: Ոչ ոք մեղավոր չէ, որ մենք ոչ-ոքի խաղացինք: Բոլորս էլ ինչ-որ չափով հիմարի տեսք ունեինք:
Մենք գոլեր խփելու շանսեր ունեցանք, բայց չկարողացանք դրանք օգտագործել»,- Ռամոսի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
Հիշեցնենք, որ Իսպանիա-Ֆրանսիա խաղն ավարտվեց 1-1 հաշվով, ու իսպանացիների միակ գոլը խփեց հենց Սերխիո Ռամոսը:






































