«Միլան»-ի ղեկավարությունը պլանավորում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կատարվելիք աշխատանքները: Ակումբը նախատեսում է ձեռք բերել երկու ֆուտբոլիստի իրավունքներ` միջին գծում խաղալու համար:
«Միլան»-ի ուշադրության կենտրոնում են «Շախտյոր»-ի բրազիլացի ֆուտբոլիստ Ֆերնանդինյոն և «Խերենվեն»-ի 20-ամյա կիսապաշտպան Ֆիլիպ Ջուրիչիչը, ում ծառայությունները խորհուրդ է տվել Մարկո Վան Բաստենը:








































