Մադրիդի «Ռեալ»-ի և Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Մեսութ Օզիլը հայտարարեց, որ երկու թիմերում էլ պիտի իր լավագույն խաղը ցուցադրի:
Օզիլի խոսքերով` դա պահանջում են թիմերի մարզիչներ Ժոզե Մոուրինյոն ու Յոահիմ Լյովը:
«Լյովն ու Մոուրինյոն առավելագույնն են պահանջում ինձնից: Իհարկե, նրանցից յուրաքանչյուրն ունի իր մարտավարությունը և խաղային ծրագրերը, բայց սա ֆուտբոլ է: Այնպես որ` առաջադրանքներս հիմնականում նույնն են: Դեռ 24 տարեկան եմ և կարող եմ բարելավել խաղային որակներս»,- հայտարարեց Օզիլը:









































