Գարետ Բեյլի` Ուելսի ընտրանու կազմում անցկացրած հիանալի խաղը ստիպել է թիմի գլխավոր մարզիչ Քրիս Քոուլմանին վերջինիս համեմատել երկրի լավագույն ֆուտբոլիստների հետ:
Բեյլը վալիացիներին օգնեց կամային հաղթանակ տանել Շոտլանդիայի ընտրանու նկատմամբ:
«Կասկածներ չկան, որ Բեյլը կնմանվի հրաշալի խաղացողներ Ջոն Չարլզին, Իան Ռաշին, Ռայան Գիգզին և Նևիլ Սաութհոլին:
Ես վստահ եմ, որ նա նման խաղամակարդակ ձեռք կբերի, քանի որ ընդամենը 23 տարեկան է: Նա կշռադատված և կարգապահ ֆուտբոլիստ է: Գիտեի, որ նա հրաշալի է, բայց ուրբաթ օրը նա ապշեցնող խաղամակարդակ ցուցադրեց» – հայտարարել է Քոուլմանը:








































