Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիա»-ի և Լեհաստանի ազգային հավաքականի աջ եզրային պաշտպան Լուկաս Պիշչեկի տրանսֆերը: Այս մասին հայտարարել է ֆուտբոլիստի գործակալ Ջանլուկա Դի Կարլոն:
«Երբ Մոուրինյոն գլխավորում էր «Ինտեր»-ը, Պիշչեկը ներկայացվել է նրան որպես Մոյկոնին փոխարինող:
«Ինտեր»-ը, սակայն, հրաժարվել է խաղացողի տրանսֆերից: Հետագայում մարզելով «Ռեալ»-ը` Մոուրինյոն 10 մլն եվրո է առաջարկել Պիշչեկի իրավունքների դիմաց»,- նշել է գործակալը:









































