«Ֆորմուլա-1»-ի 2013 թվականի մրցաշրջանում նույնպես բրազիլացի ավտոարշավորդ Ֆելիպե Մասսան հանդես կգա «Ֆերարի»-ի կազմում, իսկ 2014 թվականի մրցաշրջանից նրան կփոխարինի «Ռեդ Բուլ»-ի պիլոտ Սեբաստիան Ֆետելը: Այդ մասին տեղեկացնում է BBC-ն:
Ըստ BBC-ի՝ Ֆետելն արդեն նախնական պայմանագիր է կնքել «Ֆերարի»-ի հետ: Տեղափոխության գործում մեծ է եղել նաև Ֆերնանդո Ալոնսոյի դերը, ով կողմ է քվեարկել այդ որոշմանը (Ալոնսոն իրավունք ունի մասնակցել իր թիմակցի ընտրության նպատակով կազմակերպվող քվեարկություններին):
Մինչ այդ իսպանացին դեմ էր քվեարկել Լուիս Հեմիլթոնի՝ «Ֆերարի» տեղափոխությանը: