Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջան այցելած ԱՄՆ փոխպետքարտուղարի օգնական Էրիկ Ռուբինը հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ Ռուբինը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարևոր նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ համագործակցության զարգացմանը: Ռուբինը բարձր է գնահատել աշխարհում խաղաղության ու անվտանգության ապահովման հարցում ՄԱԿ ԱԽ ժամանակավոր անդամ Ադրբեջանի ներդրումը:
Մամեդյարովն իր հերթին գոհունակություն է հայտնել երկու երկրների համագործակցության մակարդակի կապակցությամբ և ընդգծել է դրա զարգացման մեծ պոտենցիալի առկայությունը: Մամեդյարովն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի խնդրին՝ կարևորելով հայկական զորքերի դուրսբերումն այնտեղից:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային ու միջազգային հարցեր:









































