«Հաազեմ» անվանումով նոր անօդաչու թռչող սարքեր են ներդրվել Իրանի ռազմաօդային ուժերում:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ֆարզադ Իսմայիլի խոսքով` բազմագործառութային սարքավորումները պատրաստ են գործել մեծ հեռավորությունների վրա և իրականացնել օդային հարվածներ:
Նոր անօդաչու սարքերը թողարկվելու են երեք մոդիֆիկացիայով, որոնք տարբերվելու են հեռավորության վրա գործելու հնարավորությամբ: Նշվում է, որ նրանք ի զորու են կրելու տարբեր դասերի հրթիռներ և հարվածելու նշված նպատակակետի ուղղությամբ: Նախատեսվում է նաև այդ սարքավորումներն օգտագործել որպես «ծուղակ» հակառակորդի հակաօդային պաշտպանության միջոցների և օդային լրտեսության համար:









































