Մախաչկալայի «Անժի»-ի ղեկավարությունը մտադիր է երկարաձգել գլխավոր մարզիչ Գուս Հիդինկի պայմանագրի ժամկետը: Նշենք, որ Ռուսաստանի ընտրանու նախկին մարզչի հետ կնքած համաձայնագիրը նախատեսված է մինչև 2013 թվականը:
«Հիդինկը հիանալի աշխատանք է կատարել «Անժի»-ում` թիմը հասցնելով ավելի բարձր մակարդակի:
Չնայած 66-ամյա տարիքին` նրան չեն անհանգստացնում երկարատև թռիչքները Ռուսաստանի տարածքով: Հիդինկը գոհ է իր թիմից և ակումբի ղեկավարությունից, սակայն դեռևս որևէ հստակ բան չեմ կարող ասել պայմանագրի ժամկետի երկարաձգման վերաբերյալ»,- նշել է հոլանդացի մասնագետի պաշտոնական ներկայացուցիչ Քիս վան Նյուվենհեյզենը:







































