Աֆրիկայի ազգերի գավաթի 2013 թվականի խաղարկության նախընտրական փուլի Սենեգալ – Կոտ-Դ՛Իվուար հանդիպումը դադարեցվել է 73 րոպեին:
Այդ պահին Սենեգալը պարտվում էր 0-2 հաշվով, իսկ երկու խաղերի արդյունքում հաշիվն արդեն 2-6 էր, ինչը դժգոհություն առաջացրեց երկրպագուների մոտ: Տրիբունաներում սկսվեցին անկարգություններ, ու մի շարք երկրպագուներ ներխուժեցին խաղադաշտ: Կոտ-Դ՛Իվուարի հավաքականի երկրպագուները անվտանգության նկատառումներով էվակուացվեցին, իսկ ֆուտբոլիստներին հսկում էին մի խումբ ոստիկաններ:
Հավելենք, որ Սենեգալի հավաքականին սպառնում է տեխնիկական պարտություն:







































