Google-ի առաջարկած Android օպերացիոն համակարգն առաջ է անցել Microsoft-ի եւ Apple-ի առաջարկած օպերացիոն համակարգերից, եւ 2010թ. երրորդ կիսամյակում բջջային օպերացիոն համակարգերի շուկայում զբաղեցրել է 2-րդ տեղը` Nokia-ի Symbian-ից հետո: Այս մասին հայտնել է Canalys հետազոտական ընկերությունը: Android-ը «զբաղեցնում է» շուկայի 17%-ը, Symbian-ը` 37:
Google-ն այս համակարգը հեռախոս արտադրողներին տրամադրում է անվճար:









































