Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հերթական անգամ նշեց, որ իրեն չի հետաքրքրում հասարակության կարծիքն իր և իր աշխատանքի մասին:
«Բոլորը չէ, որ սիրել են Քրիստոսին. այդպես է նաև իմ դեպքում: Ցանկանում եմ «Ռեալ»-ի հետ նույնպես նվաճել Չեմպիոնների Լիգայի գավաթը:
Այժմ ես ավելի փորձառու եմ և չեմ փորձում ինչ-որ մեկին որևէ բան ապացուցել»,- 49-ամյա մասնագետին մեջբերում է A Bola-ն:








































