Որպեսզի ազատվենք դեպրեսիայից, անհրաժեշտ է օրական ուտել 7-8 տեսակ բանջարեղեն և մրգեր: Նման եզրակացության են հանգել հետազոտողները:
Գիտնականները հետազոտություն են անցկացրել 80 հազար բրիտանացիների մասնակցությամբ: Մարդկանց առաջարկել են պատասխանել մի շարք հարցերի, այդ թվում` նաև սննդակարգի վերաբերյալ: Հարցման արդյունքում մարդիկ 0-10 միավոր են ստացել` կախված կյանքից բավարարվածության չափից:
Պարզվում է` նրանք, ովքեր օրական կերել են ավելի քան ութ բաժին միրգ և բանջարեղեն` միջին միավորներ են ստացել, որը մեկ կետով ավելի բարձր է եղել, քան նրանց մոտ, ովքեր ավելի քիչ քանակով են միրգ կերել: Բուսականության սիրահարները ավելի ուրախ, երջանիկ և լավատեսությամբ են նայում ապագային` հաղորդում է Raut.ru-ը:
Պարզվում է` միրգն ու բանջարեղենը հակաօքսիդանտներ են պարունակում, որոնք կարող են կրճատել սթրեսի մակարդակը:








































